«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի մոտ արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
copy image url

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի մոտ արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ներքին 1 տարի առաջ - 22:47 03-07-2023
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 13։25-ին ահազանգ է ստացել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա մեկ տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված