Դեպի եզրափակիչ․ միլանյան դերբիի պատասխան ճակատամարտն՝ այսօր
copy image url

Դեպի եզրափակիչ․ միլանյան դերբիի պատասխան ճակատամարտն՝ այսօր

Սպորտ 1 տարի առաջ - 14:01 16-05-2023
Այսօր՝ մայիսի 16-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ինտեր» - «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում հաղթանակից հետո «Ինտերը» միևնույն ստադիոնում կփորձի պահպանել առավելությունը և դուրս գալ եզրափակիչ։

Հենրիխ Մխիթարյանը, ում ներդրումն ահռելի էր առաջին խաղում, ընկերների հետ փորձելու է լուծել առաջադրանքը․ այն է՝ համակարգված խաղով թույլ չտալ «Միլանին» օգտագործել ներուժը։

Ըստ կանխատեսումների՝ այսպիսին է լինելու «Ինտերի» մեկնարկային կազմը․

Օնաա, Բաստոնի, Աչերբի, Դարմիան, Դիմարկո, Մխիթարյան, Չալհանօղլու, Բարելա, Դումֆրիս, Ջեկո, Լ․ Մարտինես

«Միլանի» հավանական մեկնարկային կազմը.

Մենյան, Էրնանդես, Կյաեր, Թոմորի, Կալաբրիա, Կրունիչ, Տոնալի, Սալեմակերս, Դիաս, Լեաու, Ժիրու

«Ինտեր» - «Միլան» հանդիպման մեկնարկն այսօր Երևանի ժամանակով 23։00-ին է։

Ամենից շատ դիտված