Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են։
Ինչպես տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։
Ընկերությունից այլ մեկնաբանություններ ստանալ առայժմ չի հաջողվել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները կտրել են Արցախի ինտերնետային մալուխները։