Ադրբեջանը խախտել է իմ` ծննդյան շնորհավորանքներ ստանալու իրավունքը. արցախցիները կատակում են
copy image url

Ադրբեջանը խախտել է իմ` ծննդյան շնորհավորանքներ ստանալու իրավունքը. արցախցիները կատակում են

Ներքին 2 տարի առաջ - 18:50 12-01-2023
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը քիչ առաջ ևս մեկ ահաբեկչական գործողություն է արել Արցախի նկատմամբ՝ կտրելով ինտերնետի մալուխները. «Արցախի 120.000 հայերն այս պահին փաստացի զրկված են արտաքին աշխարհի հետ կապից, մշտական էլեկտրականությունից, ինտերնետից։ Խնդրում եմ սա թարգմանել տարբեր լեզուներով ու կոխել քաղաքակիրթ միջազգային հանրության աչքը»։

Oragir.News-ը զրուցեց մի արցախցու հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ինտերնետի անջատմանը, ասաց. «Լինում է, որ կապը կորչում է։ Եթե չի ստացվում, ուշ ենք փորձում։ Պատահում ա այդպես։ Դե ասում են, որ թուրքերն են բլոկ անում, դա պարբերաբար լինում է։ Հատկապես սկզբի շրջանում։ Վերջերս հատկապես խնդիր չի եղել։ Հարմարվել են արդեն շատ բաներին։ Էս բլոկադայի էլ են հարմարվել, ճիշտն ասած։ Ադրբեջանը խախտել է իմ` ծննդյան շնորհավորանքներ ստանալու իրավունքը` կտրելով դեպի Արցախ եկող ինտերնետի մալուխները», -կատակում է նա։

Հիշեցնենք, որ արցախցիների շրջափակման մեջ գտնվելու մեկ ամիսն արդեն լրացավ։