Շնորհավորանքներ և շնորհակալություն․ Կառավարության նիստը

Ներքին 3 տարի առաջ - 11:31 25-11-2021

Կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանն սկսեց՝ նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացնելով: Նա հիշեցրեց, որ Մաթևոսյանը նախորդ երեք տարիներին եղել է Արմավիրի մարզպետը, հիմա նշանակվել է փոխվարչապետ, ուստի շնորհավորեց նրան և հաջողություններ մաղթեց իր գործունեության մեջ` ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Մաթևոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վարչապետին`բարձր վստահության համար, նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, Կառավարության անդամներին, Արմավիրի մարզի ազգաբնակչությանը այս տարիների համատեղ աշխատանքի համար: «Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում անելու եմ հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- ասաց Մաթևոսյանը: