Միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չի էլ կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:25 10-01-2023
Հայաստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի կողմից միութենական պետության կազմ մտնելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են։ «Մենք մեր պարտքը և պարտականությունն ենք համարում մեր հայրենքի հարատևության ապահովումը»,- ասաց նա։

Հարցին՝ ոչ պաշտոնական խողովակներով ճնշումներ եղե՞լ են Հայաստանի նկատմամբ, թե՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ ոչ պաշտոնական խողովակ ասելով տարբեր բաներ կարելի է պատկերացնել։

«Օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացող խոսություներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական խողովակներ, շփումներն էլ։ Ենթադրում եմ՝ ԱԽ քարտուղարը ճնշումների մասին խոսելիս նաև սրանք է նկատի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։