Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո սուրբծննդյան պատարագ է մատուցվել
copy image url

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո սուրբծննդյան պատարագ է մատուցվել

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 22:32 09-01-2023
Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։

Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նահանգային համանախագահները։ Արաբյանը ելույթ է ունեցել և հանգստության, խաղաղության ու եղբայրության կոչ արել։