Կարեն Հեքիմյանը ստանձնել է Պահպանողական կուսակցության նախագահի պարտականությունները
copy image url

Կարեն Հեքիմյանը ստանձնել է Պահպանողական կուսակցության նախագահի պարտականությունները

Ներքին 2 տարի առաջ - 20:46 08-01-2023
Կարեն Հեքիմյանը ստանձնել է Պահպանողական կուսակցության նախագահի պարտականությունները: Այս մասին Հեքիմյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Կարծում եմ, որ կկարողանամ օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը:

Դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, շատ թանկ եք ինձ համար: Խորապես գիտակցում եմ յուրաքանչյուրիդ կարևորությունն ու նշանակությունը և հարգում եմ Ձեզ:

Ի գործ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության արդեն նախկին նախագահ Միքայել Հայրապետյանը հրաժարական էր տվել։