Ես չեմ քննարկում Արայիկ Հարությունյանի որոշումները և հարգում եմ Վիտալի Բալասանյանի վաստակը. Վարդանյանը՝ Բալասանյանի պաշտոնանկության մասին
copy image url

Ես չեմ քննարկում Արայիկ Հարությունյանի որոշումները և հարգում եմ Վիտալի Բալասանյանի վաստակը. Վարդանյանը՝ Բալասանյանի պաշտոնանկության մասին

Ներքին 2 տարի առաջ - 14:50 08-01-2023
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալսանյանի պաշտոնանկության գործընթացում իր մասնակցության վերաբերյալ տեղեկություններին։ Այս մասին Վարդանյանը գրել է իր թելեգրամյան ալիքում։


«Երեկ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով թելեգրամյան անհայտ ալիքին, իբր հրապարակել են իմ գրառումը՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին մեկնաբանություններով։

Ես չեմ քննարկում նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումները և հարգում եմ Վիտալի Բալասանյանի վաստակը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս թեմայի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ արել ո՛չ իմ պաշտոնական սոցիալական էջերում, ո՛չ այլ հարթակներում։

Ապագայում ապատեղեկատվությունից խուսափելու համար խնդրում եմ հետևել միայն իմ պաշտոնական էջերին»,- գրել է Վարդանյանը։