ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը 24:00-ն սահմանել հրադադար Ուկրաինայում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ գործողության վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և պայմանների ստեղծումը, որոնք երաշխավորում են հենց Ռուսաստանի անվտանգությունը։