ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել մեքենայից, հինգ մարդ վիրավորվել է
copy image url

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել մեքենայից, հինգ մարդ վիրավորվել է

Արտաքին 2 տարի առաջ - 12:45 02-01-2023
ԱՄՆ-ում անհայտ անձը ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ, հաղորդում է wbtw.com-ը։ Հարձակվողը վիրավորել է հինգ մարդու։

Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի Դուրհամ քաղաքում։ Նշվում է, որ Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրակ է բացել անցորդների վրա, ովքեր գտնվել են Subway ռեստորանի մոտ։ Կրակողն այնուհետ դիմել է փախուստի։

Հինգ մարդ վիրավորվել է։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել է։ Երեքի կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանները վարորդի և Honda մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում են հայտարարել։