Պերմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել վեց մարդ. ՌԴ ՔԿ
copy image url

Պերմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել վեց մարդ. ՌԴ ՔԿ

Արտաքին 3 տարի առաջ - 12:58 20-09-2021

Պերմի համալսարանում տեղի ունեցած հրաձգության վայր են ուղարկվել ՌԴ ՔԿ-ի քննիչ-քրեագետներ: Գերատեսչության կայքում հաղորդվում է հինգ զոհվածի և վեց վիրավորի մասին՝ նշելով, որ առկա տվյալները դեռ ճշտվում են:

Մամլո հաղորդագրությունից հետևում է, որ հարձակվողը վիրավորվել է: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ավելի ուշ նա մահացել է:

Հրաձգության փաստով հարուցվել է քրեական գործ:

Ամենից շատ դիտված