Կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի թաղամասում երեք զինված անձինք կրակ են բացել Country Club- առևտրի կենտրոնի «Էլ Մուլա» հանդիսությունների սրահում գտնվող մարդկանց ուղղությամբ: Արդյունքում զոհվել է առնվազն երկու, վիրավորվել շուրջ 25 մարդ:
Fox News-ի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը ծանր վիճակում է: Վիրավորներին մասնավոր մեքենաներով տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ: Այժմ ոստիկանությունը որոնում է սպիտակ Nissan Pathfinder մեքենան, որի ուղղությամբ մարել են կրակոցները: Հայտնի է, որ համերգի ընթացքում, երեք հոգի ներխուժել են դահլիճ և կրակել ատրճանակներից ու հրացաններից: Ոստիկանությունը կատարվածը համարում է կանխամտածված բռնի գործողություն: Կրակողների ինքնությունը դեռ հայտնի չէ: