Ուկրաինայի նախագահի վարչակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մահանում է, իսկ Վրաստանի իշխանությունները ռուսամետ ուղղություն են տանում։ Ինչպես փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրատվական ծառայությունը, Արեստովիչն այս մասին ասել է Մարկ Ֆեյգինի հետ հարցազրույցում։
Արեստովիչը շեշտել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահը մահանա բանտում,ապա բոլորը կասեն, որ նրան սպանել են։ Նրա խոսքով՝ դա կդառնա ներքաղաքական պայքարի, սադրանքների, զանգվածային անկարգությունների, հեղափոխությունների և այլնի ուժեղ գործոն։
«Կարծում եմ, եթե դա էլ չլինի, դա իր դերը կունենա ընտրություններում։ Հարցն այն է, թե ումի՞ց են վախենում։ Պատասխանը շատ պարզ է, նա, ումից Հայաստանը շուտով կդադարի վախենալ կամ արդեն դադարել է վախենալ»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը նաև նշել է, որ Վրաստանի տարածքների մեկ քառորդը օկուպացված է, և Ռուսաստանը մեծ փորձանք է բերել Վրաստանին։