Որ քաղաքներն են Նոր տարին դիմավորելու առանց տոնածառի
copy image url

Որ քաղաքներն են Նոր տարին դիմավորելու առանց տոնածառի

Ավելին 2 տարի առաջ - 19:03 23-12-2022
Այսօր առանց տոնածառի դժվար է պատկերացնել Նոր տարին, քանի որ այն Ամանորի խորհրդանիշներից թերևս ամենակարևորն է։ Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը, սակայն, միշտ չէ, որ ունեցել է Ամանորի խորհրդանիշի նշանակություն, և երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը:

Այն սկիզբ է առել Գերմանիայում՝ 16-րդ դարում Մարտին Լյութերի նախաձեռնությամբ:



Հետագայում տարածվել է Եվրոպայում և հասել է Ռուսաստան։ Տոնի համար ազնվականները պետք է ծառեր դնեին տանը, իսկ Մոսկվայի մնացած բոլոր բնակիչները կարող էին սահմանափակվել՝ դարպասի վրա կամ իրենց խրճիթների վրա ճյուղերդնելով։ Տոնածառ դնելու ավանդույթը երկրում տարածվել է Պետրոս Առաջինի գահակալության տարիներին։



Իսկ 19-րդ դարի ամերիկացիների մեծ մասը տոնածառերը տարօրինակ էին համարում և չէին տեղադրում։ Փենսիլվանիայի գերմանական բնակավայրերը համայնքային ծառեր ունեին դեռևս 1747 թվականին: Բայց դեռևս 1840-ականներին տոնածառերը համարվում էին հեթանոսական խորհրդանիշներ, և չէին ընդունվում ամերիկացիների մեծ մասի կողմից: Արդեն քսաներորդ դարասկզբին ամերիկացիները նույնպես սկսեցին ամանորյա եղեևնի զարդարել։

Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից։ Հետագայում տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե՛ մասնավոր և թե՛ հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Սբ. Ծննդյան տոնի սկիզբը: Պատմական տարբեր ժամանակներում տոնածառի տեղադրման արարողությունը տարբեր կերպ է ընթացել, եղել են նաև տարիներ, որ դրանք ընդհանրապես չեն տեղադրվել։

1929 թվականին Ստալինը վերացրել է Սուրբ Ծննդյան տոնը։ Սուրբ Ծննդյան օրը վերածվել էր սովորական աշխատանքային օրվա ու փաստորեն արգելված էր Սուրբ Ծննդի նշումը: Եվ փաստորեն 1929-ից 1935 թվականներին ԽՍՀՄ-ում Ամանորը առանց տոնածառի են պաշտոնապես նշել:

Օրինակ՝ Ուկրաինայի մի շարք քաղաքներում այս տարի Ամանորյա եղևնին ոչ բոլոր քաղաքներում է տեղադրվել։ Տոնածառ չի տեղադրվել Վիննիցայում, Դնեպրում, Ժիտոմիրում, Զապորոժյեում, Օդեսայում, Պոլտավայում, Ռիվնեում, Սումիում, Տերնոպոլում, Խերսոնում, Չեռնովցիում, Չեռնիգովում և Չերկասիում։ Քաղաքներում նման որոշում է կայացվել պատերազմի պատճառով՝ խնայելով բյուջեի գումարները և էլեկտրաէներգիան։ Դնեպրում, օրինակ, տոնածառ չտեղադրելու որոշումը կայացվել է առցանց քվեարկությամբ։

Իսկ Կիևում օրեր առաջ տեղադրվել է գլխավոր տոնածառը, որը համեստ տեսք ունի ի տարբերություն նախորդ տարիների։



Սուրբ Նիկոլասի օրը՝ դեկտեմբերի 19-ին, մայրաքաղաքում միացել են Սոֆիայի հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։ Այս տարի այն կոչվում է «Անպարտելիության տոնածառ»։

Ռուսաստանում, չնայած պատերազմին, Ամանորը պատրաստվում են մեծ շուքով նշել։ Մոսկվայի Գորկու զբոսայգին զարդարված է Սուրբ Ծննդյան ոգով, ինչպես նախորդ տարում՝ սառցալեզվակներով ու ձյունապատ եղևնիներով զարդարված տարօրինակ փայտե խրճիթներ կան, որոնք զարդարված են սպիտակ լույսերով: Բայց այս տարի նոր զարդանախշեր կան։ Լույսերով փայլում են երեք տառեր՝ Զ, Վ և Օ, որոնք բոլորն էլ այն պատերազմի խորհրդանիշերն են, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ։



Տեղական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հայտնել էին, որ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները խորհուրդ են տվել հրաժարվել ամենամյա հրավառության տոնակատարությունից, ինչը սակայն հետագայում հերքվել է։