Սաակաշվիլիին դիմավորելու համար Վրաստանում գրանցվել է ավելի քան 100 հազար մարդ
copy image url

Սաակաշվիլիին դիմավորելու համար Վրաստանում գրանցվել է ավելի քան 100 հազար մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 18:57 30-09-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք խաղաղ վերադարձի համար ստեղծված կազմակերպությունում արդեն գրանցվել է 104 հազար մարդ:

Ինչպես հայտարարել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր և շարժման նախաձեռնող Տակո Չարկվիանին, նրանցից առնվազն կեսը գալու է նրան դիմավորելու:

«Սաակաշվիլիի վերադարձի համար համընդհանուր շարժումը պաշտոնապես գրանցված է, այն գոյություն ունի 12 օր, և արդեն կա 104 հազար ստորագրություն: Երբ գրանցվում է 104 հազար մարդ, դա շատ լավ է, բոլորը կարող են նույնականացվել... Կարծում եմ, որ գոնե կեսը կգա»,- ասել է Չարկվիանին:

Նա ընդգծել է, որ Սաակաշվիլիի ժամանմանը աջակցող շարժումը պատրաստվում է իր միջոցառումները խաղաղ անցկացնել, և հաղորդել է, որ նախատեսում է հանդիպել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Ամենից շատ դիտված