Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ներկայացրել է Արցախում օրվա իրավիճակը։ Պետնախարարն ասաց.
«Մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ։ Հասկանում ենք դժվարությունները, հասկանում ենք՝ իրավիճակը շատ բարդ է։ 264 ժամ է արդեն շարունակվում է բլոկադան։ Ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց մոտ անհանգստությունը, մտահոգությունը։ Հասկանում եմ, որ մարդկանց մոտ այդ ագրեսիան և դեպրեսիան ազդում է իրենց կյանքի վրա»։
Ռուբեն Վարդանյանն ասաց, որ երկուշաբթի օրվանից ֆեյսբուքյան ուղիղ եթերներ կանի ոչ թե ամեն օր, այլ հրատապ հայտարարություն կատարելու դեպքում։
Պետնախարարը ներկայացրեց մի խնդիր, որ բոլորը ստեղծված իրավիճակում ցանկանում են «հարց լուծել», սակայն այդ հարց լուծելը դարձել է լուրջ խնդիր։
Մանրամասները՝ տեսանյութում։