Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունն ու ունեցվածքը
copy image url

Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունն ու ունեցվածքը

Ներքին 2 տարի առաջ - 14:19 22-12-2022
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանագրով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազ, Գլխավոր դատախազի տեղակալ։

Oragir.News-ը ներկայացնում է Էլիզբարյանի կենսագրությունն ու ունեցվածքը։

Կենսագրությունը
Ծնվել է 1969 թվականի հունվարի 16-ին Վրաստանի Ախալքալակի շրջանի Կարտիկամ գյուղում:

Մասնագիտական գործունեություն
2022 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը եղել է ՀՀ զինվորական դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար:
01.11.2022 - 20.12.2022թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,
31.08.2018 - 01.11.2022թթ. - Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ,
20.07.2017 - 31.08.2018թթ. - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 29.10.2013 - 20.07.2017թթ. - Լոռու մարզի դատախազ,
13.12.2012 - 29.10.2013թթ. - Լոռու կայազորի զինվորական դատախազ,
02.04.2012 - 13.12.2012թթ. - Շիրակի կայազորի զինվորական դատախազ,
27.07.2000 - 02.04.2012թթ. - Գուգարքի, այնուհետև՝ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ,
28.02.1997 - 27.07.2000թթ. - ՀՀ զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ,
04.07.1994 - 28.02.1997թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
12.05.1994 - 04.07.1994թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, 1993թ. - ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանություն, հետաքննիչ,
1986-1987թթ. - Երևանի կապի կենտրոնական բաժանմունք, մեխանիկ:

Կրթություն
1987 – 1993թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում: Այլ տվյալներ 18.06.1988-22.08.1989թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
19.09.2006թ. - ստացել է արտահերթ դասային աստիճան:
27.06.2013թ. – պարգևատրվել է «Դատախազության 95 տարի» հոբելյանական մեդալով, 25.06.2014թ. – պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, 13.07.2018թ. – պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով,
20.07.2020թ. – պարգևատրվել է «ԱՊՀ ԳԴՀԽ 25-ամյակ» հոբելյանական մեդալով,
30.06.2022թ. – ստացել է «Դատախազության պատվավոր աշխատող» կոչում և համապատասխան կրծքանշան։ Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ունեցվածքը
2021 թ-ի տարեկան հայտարարգիրը նա ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 20 –ին։ Նա հայտարարագրել է Նոր Նորքում գտնվող բնակարանը, 16 մլն դրամ կանխիկ դրամ, ինչպես նաև գլխավոր դատախազությունից ստացած 10 մլն 430 հազար դրամ աշխատավարձը։ Տարվա ընթացքում նա վերցրել է 3 մլն 440 հազար դրամ հիփոթեքային վարկ, որի մարմանն ուղղել է 929 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն