Սովետը հավերժ է. ինչպես են Երևանում երեխաներին սովորեցնում նշել Ամանորը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:59 20-12-2022
Երեւանի փողոցներում մի խումբ երեխաներ սովետական ոճով Ամանոր են նշում, երգում, պարում, ուրախանում են, իսկ այս ամենը ուղիղ եթերով ցուցադրվում է ֆեյսբուքյան «Երեւանցիներ» էջով:

Թե ում հանճարեղ մտահղացումն էր այս եղանակային պայմաններում երեխաների ուրախ-զվարթ ամանորյա քայլերթը կազմակերպել, հայտնի չէ: Բայց եթե քայլերթ, ապա գոնե կարելի էր շրջափակման մեջ հայտնված Արցախի երեխաների համար քայլերթ անել, նրանց, ովքեր այսօր զրկված են կրթության, առողջության պահպանման իրավունքից, հեռու են ընտանիքից, ծնողներից, հարազատներից:

Ուղիղ եթերը կարճ տեւեց, այլապես այս տեմպերով թվում էր, թե հիմա երեխաներին ղեկավարող դիրիժորը պետք է հրահանգի հայտարարել՝ շնորհակալություն քեզ, Տիգրա՛ն Ավինյան: