Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ
copy image url

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ

Ներքին 2 տարի առաջ - 20:49 20-12-2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են տարածել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցի մասին: Այս մասին հայտնում են կառույցից:

«Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել:

Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ»,-նշվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված