Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած  հայցի դատաքննությունը
copy image url

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի դատաքննությունը

Ներքին 2 տարի առաջ - 12:48 16-12-2022
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած ապացույցների հետազոտումը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ալումյանը, որպես եւս մեկ ապացույց, դատարանին է ներկայացրել 2021 թվականի մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռեւս մեղադրվում էր ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով, եւ Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։

Դատաքննությունն ավարտվել է, վճիռը կրապարակվի 2023 թվականի հունվարի 10-ին։