Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին:
«Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ: