Ճգնաժամն ու բլոկադան շարունակվում են․ ճանապարհին դեռ ադրբեջանցիներ կան․ Ռուբեն Վարդանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:25 20-12-2022
Մեր այսօրվա ճգնաժամն ու բլոկադան շարունակվում է։ Չնայած՝ տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ, որովհետև ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները և իրենք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ասում ենք, որ դա անընդունելի է։ Իրենք պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը: Դա միակ որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնել ու որոշել՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա իրենց մոտ դառնում է հնարավորություն ստեղծելու КПП։ Իրենք սկսել են տարբեր ինֆորմացիաներ տարածել, բայց դուք պետք է հանգիստ լինեք։

Տեսնում եմ՝ ինչ-որ մարդիկ, ովքեր անհանգիստ են կամ դժգոհ են, որայդքան կտրուկ քայլերի չենք գնում։ Վստահ եմ, որ նրանք պաշտոնի դարդն են։ Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է մտածենք ֆուտբոլի կամ ուրիշ բաների մասին, այլ իսկապես գործ անենք»,- ասաց Վարդանյանը։

ԱՀ պետնախարարն անդրադարձավ նաև Մարտակերտում, Ասկերանում և Մարտունիում տեղի ունեցած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՀ ժողովուրդը պատրաստակամ է և նույն ձև է մտածում։

«Շատ ուրախ եմ, որ դուք նույն ձև ենք մտածում, որ մենք միասին ենք: Այո, վիճակը շատ անկայուն է, վիճակը պարզ չի բոլորի համար: Մենք մինչև վերջ պետք է ամեն ինչ հստակեցնենք ու այնպես անենք, որ այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ։ Ուրիշ ձև չի կարող լինել», - եզրափակեց Վարդանյանը:

Ամենից շատ դիտված