Դադարեցրեք Արցախի բլոկադան․ ակցիա Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակի դիմաց. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներքին 1 տարի առաջ - 16:30 04-08-2023
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր գրասենյակի հրապարակում Ավստրիայի և Սլովակիայի հայերը նախօրեին բարձրաձայնել են Արցախի 120 հազար հայերին պատանդ վերցնելու, շրջափակման մեջ պահելու` Ադրբեջանի քաղաքականության, Արցախում ժամ առ ժամ ահագնացող հումանիտար ճգնաժամի մասին։

Ակցիան կազմակերպել են Հայ Դատի Վիեննայի հանձնախումբը, Ավստրիայի և Սլովակիայի հայերը։

Ակցիայի մասնակիցները միջազգային կազմակերպություններին կոչ են արել բացել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։

Հավաքի ժամանակ մասնակիցները միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դիկտատոր ռեժիմի դեմ, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։ Միաժամանակ, անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ։








Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում