Գրետա Վարդանյանը՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն
copy image url

Գրետա Վարդանյանը՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 15:41 16-12-2022
Դուբայում մեկնարկել է պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 243 մարզիկ, 40 երկրներից:

Հայաստանը ներկայացնում է գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանը, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։

Գրետա Վարդանյանի հաջողությամբ կատարել է 3 մոտեցում՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողեր՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում: