Ժողովուրդը պաշարված է, բայց կանգուն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Լրագրողի այն հարցին, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակում, Դավիթ Բաբայանը վրդովված պատասխանեց. «Գիտեք՝ ես չգիտեմ ձեր հարցից ահաբեկվեմ, թե ստեղծված իրավիճակից։ Ո՞վ է պատասխանատու։ Ադրբեջանն ու Թուրքիան, էլ ո՞վ պիտի պատասխանատու լինի»։
«Ադրբեջանցիների պահանջը հստակ է, նրանք ուզում են խեղդել Արցախը։ Սկսում են Կաշենից, ուզում են փակվի հանքը, իսկ սա մեր բյուջեի կարևոր աղբյուրն է։ Ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք երկիր ապակառուզողական է, համակարգված ձևով ապակառուցողական քաղաքականություն է վարում»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք տեսնում ենք արձագանքի առաջին փուլը՝ արձագանքներ, հայտարարություններ քոմենթներ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Պետք է Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում լինի։ Հիմա չկա այդ ճնշումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։