Լավ է ուշ քան երբեք․Oragir.News-ի հրապարակումից հետո ԱՆ-ն դիմել է ԱՀԿ-ին
copy image url

Լավ է ուշ քան երբեք․Oragir.News-ի հրապարակումից հետո ԱՆ-ն դիմել է ԱՀԿ-ին

Ներքին 2 տարի առաջ - 13:56 14-12-2022
Առողջապահության նախարարությունում այսօր ասուլիս է հրավիրված, որի ընթացքում նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կխոսի «Առողջ ապրելակերպի, ծխախոտի դեմ պայքարի, բուժօգնության որակի բարելավման, բժիշկների հավաստագրման և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված քայլերի վերաբերյալ»:

Մենք ավելի վաղ անդրադարձել էինք այս ասուլիսին, ընդգծելով, որ արդեն 2 օր է Արցախը հումանիտար աղետի առջև է, ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, որի արդյունքում շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից, մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում, հնարավորություն չկա նրանց տեղափոխելու Երևան։ Այս պայմաներում ԱՆ-ին ասուլիս է հրավիրում, որի թեման բացարձակապես առնչություն չունի Արցախում ստեղծված իրավիճակի հետ։

Oragir.News-ը Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հարցրեց, թե արդյոք ասուլիսը կայանալո՞ւ է։ Նա պատասխանեց, որ այո, այն չի չեղարկվել։

«Սա ևս մեկ առիթ է խոսելու թեմայի մասին, պատասխանելու լրագրողների հարցին։ Եթե ոչ այս պահին, ապա ե՞րբ պետք է հանդիպել լրատվամիջոցների հետ և վերհանել մեզ հուզող խնդիրները։ Էս խնդիրները մեզ էլ են հուզում»։

Հարցրեցինք, թե արդյոք նախանշված թեմաներից դուրս հարցերի փոխնախարարը պատասխանելո՞ւ է։ Սակայն այս հարցը Խաչատրյանը թողեց անպատասխան։

Ի դեպ, ուշագրավ է, որ երեկ երբ հետաքրքրվեցինք Արցախում բուժօգնության կարիք ունեցող անձանց մասով ՀՀ ԱՆ-ի քայլերից, մեզ փոխանցել էին, թե կապի մեջ են բժիշկների հետ: Իսկ երբ այսօրվա հրապարակմամբ անդրադարձանք ԱՆ-ի՝ գոնե ԱՀԿ-ին դիմելու հարցին, նախարարությունը իշխանական կայքերից մեկին մեկնաբանություն տվեց, թե դիմել են ԱՀԿ-ին: Այստեղ են ասել՝ լավ է ուշ, քան ավելի ուշ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում