Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց ու շարժում է սկսում ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:27 14-12-2022

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց ու շարժում է սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բեգլարյանը, կից գրելով.

«1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով.
Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները եւ գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:

Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝

Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից եւ ամեն մեկն իր չափով ու ձեւով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին.

Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ եւ՛ առանձին, եւ՛ ՄԱԿ-ի ձեւաչափով.

Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարեւորության ու ներկա կարիքի մասին՝ եւ՛ հայերենով, եւ՛ օտար լեզուներով.

Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա.

Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝

Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության եւ Ադրբեջանին սանձելու համար.

Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:

Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, եւ այս պայքարն էլ բոլորինս է:
Ժամը 15:00-ին հրավիրում եմ մամուլի ասուլիս՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ:

Մնացածը կներկայացնեմ այդ ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում