Նստացույց ԵՄ գրասենյակի մոտ. ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 10:18 27-06-2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակն այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ևս իրականացվում է նստացույց։