Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
copy image url

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ներքին 2 տարի առաջ - 14:36 13-12-2022
Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- գրել է Մարուքյանը։