Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
copy image url

Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Ներքին 3 տարի առաջ - 19:07 09-08-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին: Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է վերջին ամսվա կտրվածքով Օպերատիվ շտաբի աշխատանքները: Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, իրականացվող ծրագրերի հետագա շարունակականության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված