Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շարունակվում է փակված մնալ, ադրբեջանցի «բնապահպանների» մեջ հատուկ ջոկատայիններ կան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:36 13-12-2022
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, ինչի հետևանքով ավելի քան 120 հազար արցախցիներ հայտնվել են շրջափակման մեջ։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ գնացող, ինչպես նաև Արցախից եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Տարածքում ստեղծված իրավիճակի մասին Արցախի պետական գերատեսչություններից տեղեկություն ճշտել չի հաջողվում։ Սակայն համացանցում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են ողջ գիշեր ադրբեջանցի «բնապահպանները» ադրբեջական երաժշտության ներքո երգուպարով անցկացրել։

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ադրբեջանցի «բնապահպանների» մեջ հատուկ ջոկատայիններ կան, ովքեր էլ հիմնականում փորձում են խաղաղապահների հետ երկխոսության մեջ մտնել , հաճախ էլ սարդրիչ գործողությունների են դիմում։

Տելեգրամյան ալիքները նաև տեղեկություն են տարածել այն մասին, որ խաղաղապահները մինչև կեսօր ժամանակ են տվել ադրբեջանցինբերին՝ ճանապարհը բացելու համար։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում