Ադրբեջանի հրապարակած տեսանյութը ևս փաստում է՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը անվտանգ ու ազատ չէ. ԱՀ դատախազություն

Ներքին 2 տարի առաջ - 16:34 24-12-2022
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով: Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից:

«Թե ինչպես է այդ տեսանյութը հերքում Արցախը շրջափակման մեջ վերցնելու հայկական կողմի հայտարարությունները, անհասկանալի է, բայց այն անհերքելիորեն փաստում է հետևյալը. 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ երաշխավորված անվտանգ ու ազատ տեղաշարժի համար նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ընդամենը Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից «որոշակի պարբերականությամբ օգտագործվող մարդասիրական» ուղի է:

Այսպիսով՝ 12.12.2022թ.-ից շարունակվում են խախտված մնալ 09.11.2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, իսկ դրանցով նախատեսված պարտավորությունները՝ անկատար»,-ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ