Սա արվում է մարդկանց ավելի էֆեկտի՞վ «կլպելու» համար․ ԴԱՀԿ ունեցող քաղաքացիները չեն կարողանում մեքենայի տեխզննումն իրականացնել
copy image url

Սա արվում է մարդկանց ավելի էֆեկտի՞վ «կլպելու» համար․ ԴԱՀԿ ունեցող քաղաքացիները չեն կարողանում մեքենայի տեխզննումն իրականացնել

Ներքին 2 տարի առաջ - 20:25 09-12-2022
Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր ստացված մի ահազանգի, ըստ որի՝ քաղաքացիները ԴԱՀԿ-ի պատճառով չէին կարողանում մեքենաների տեխնիկական զննում իրականացնել։

Այս խնդրի առնչությամբ մենք կրկին ահազանգեր ենք ստանում։ Մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ 6 ամսում, եթե մեքենան հարկադիրում վարույթ ունի, տեխզննման իրականացումը դարձել է անհնար․ «Սրա արդյունքում՝ եթե պարեկը կանգնեցնում է, կարող է տանել տուգանային։ Մենակ մի բան չհասկացա․ տուգանային է տանում, որովհետև մեքենան տեխզննում չունի՞, թե՞ որ հարկադիրում վարույթ կա։

Այսօր չկարողացա մեքենան տեխզզնում անեմ, ասացին, որ հարկադիր կա վրան, ու չեն կարող տեխզննում անել։ Զգուշացրին, որ պարեկը կանգնեցնի, տուգանային կտանի։ Հիմա հարց․ սա արվում է կարգուկանոնի՞ համար, թե՞ ավելի էֆեկտիվ մարդկանց «կլպելու»: Ավելի լավ չի՞ թանկացնեն մեքենա պահելու պետվճարները, մարդիկ իմանան, որ մեքենան գլխացավ է, քան էս կլպելու սխեմաները»:

Նա նաև նշեց, որ իրականում խնդիրն առաջացել է Երևանի քաղաքապետարանի կողմից կարմիր գծերի տուգնքների չծանուցելու հետևանքով։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանն ասաց, որ խնդրի մասին վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստանում։

«Խնդիրը միայն տեխզննմանը չի վերաբերում է։ Ցանկացած պետական գործարք չես կարող իրականացնել, եթե ունես հարկադիր պարտավորություն։ Ծրագիրն ուղղակի թույլ չի տալիս ոչ մի գործարք իրականացնել, նաև վերաբերում մեքենայի գրացմանը, վերագրանցմանը, մաքսային մարմիններում գործարքներ, կադաստրում գործարքներ հնարավոր չէր կատարել։

Քանի որ նախկինում տեխզննումը չէր արվում էլեկտրոնային համակարգով, այս խնդիրը չկար։ Հիմա արդեն մոտ մեկ տարի է՝ նաև տեխզննումն է իրականացվում թվային տարբերակով, սա է պատճառը, որ այլևս նաև այս գործողության հետ խնդիրներ կան։

Սա, իհարկե, մարդկանց իրավունքների սահմանափակում է, քանի որ նախ՝ հարկադիր կատարողներն իրենց գործը պատշաճ չեն կատարում և փոստով արգելափակումների մասին նորմալ ու ժամանակին չեն ծանուցում քաղաքացիներին, նաև վարչական ակտերի մասով քաղաքապետարանը նորմալ ու ժամանակին ծանուցումներ չեն անում։ Արդյունքում, մարդկանց խնդիրների առաջ են կանգնեցնում։ Մինչդեռ, տեխզննությումը պարատդիր գործարք է ու չպետք է հարկադիրի մասով սահմանափակում լինի, քանի որ կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ, օրինակ, բանկերին զոհ են դարձել, տարիներ շարունակ իրենց գույքը չեն կարողանում տնօրինել, քանի որ սահմանափակվել է հարկադիրի կողմից, կան դեպքեր էլ, երբ խնդիրը վիճարկում են դատական կարգով»։

Նա ընդգծեց, որ թեև ահազանգերը շատ են, բայց այս խնդրով քաղաքացիները գերադասում են դատական կարգով սեփական իրավունքները չպաշտպանել այն բանից հետո, երբ դատարանները դարձրել են վճարովի․ «Արդյունքում, քաղաքացիների մեծ մասը զրկվել են պաշտպանվելու իրավունքից, դրա համար էլ հիմա ոմանք գլխացավանքից ազատվելու համար կա՛մ վճարում են, կա՛մ էլ պարզապես ոչինչ չեն անում, քանի որ դատարան դիմելու դեպքում երբեմն ավելի շատ գումարներ պետք է վճարեն»։

Նա ընդգծեց, որ խնդրին լուծում տալու համար օրենսդրական փոփոխություններ են պետք, բայց պետական կառույցները նորմալ չեն աշխատում ու օրենսդրական փոփոխություններ էլ անում են միայն, եթե դրանք ուղղված են տուգանքների կիրառման կատարելագործմանը, իսկ մարդկանց կյանքը հեշտացնելուն ուղղված փոփոխություններ առհասարակ չեն արվում։

«Մնում է սպասենք՝ տեսնենք, թե մարդկանց համբերությունը երբ կհատնի, երբ նման խնդիրներ ունեցող քաղաքացիների թիվը շատանա՝ թերևս քաղաքացիական ակցիա իրականացնենք, նոր մարդկանց ձայնը լսելի լինի ու հարցին լուծում տրվի։ Փորձը ցույց է տալիս, որ եթե մի խնդրի մասին մի 1000 հոգի փողոց դուրս չի գալիս, ոչ մեկը մարդկանց չի լսում»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի