ՀՀ ԱԻՆ-ն անցկացրել է հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով վարժանք
copy image url

ՀՀ ԱԻՆ-ն անցկացրել է հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով վարժանք

Ներքին 2 տարի առաջ - 22:50 08-12-2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում դեկտեմբերի 8-ին անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառումը տեղի է ունեցել փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում, ղեկավարումն իրականացրել է փրկարարական ուժերի վարչությունը: Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ու տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի հարաբերությունների գծով սպա, մայոր Մայքլ Հայեսը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:

«Վարժանքին մասնակցել են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 և 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Հրազդանի ՀՓՋ-ները, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժինը և ՔՊՈՒՀԿ հորատման խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարժանքի նպատակն էր կատարելագործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:

Ամենից շատ դիտված