ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանք է իրականացրել թիվ 1 ավագ դպրոցում
copy image url

ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանք է իրականացրել թիվ 1 ավագ դպրոցում

Ներքին 1 տարի առաջ - 22:01 19-10-2023
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով:

Ուսումնավարժանքի հիմնական նպատակը երեխաների և ավագ դպրոցի անձնակազմի հետ իրազեկման աշխատանքներ իրականացնելն էր, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրակնացնելիս ուսումնական հաստատության և ներգրավված ուժերի գործնական հմտությունների կատարելագործումը։

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի և ոստիկանության պարեկային ծառայության Աբովյան քաղաքի կարգախմբի ծառայողները, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ «1-03» ծառայության աշխատակիցները։

Ուսումնավարժանքի մասնակիցներն ամբողջությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, ապահովեցին արդյունավետ և ներդաշնակ փոխհամագործակցություն։

Ֆոտոշարք