Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը․ Մակրոն
copy image url

Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը․ Մակրոն

Արտաքին 2 տարի առաջ - 09:29 05-12-2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ զրույցում։

«Մենք Ֆրանսիայում երբեք նման ձգտում չենք ունեցել։ Ավելին՝ մշակութային ու պատմական տեսակետից մենք սերտ հարաբերություններ ունենք։ Եվ մենք միշտ հարգել ենք Ռուսաստանի ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ CBS-ի հետ զրույցում Մակրոնն ասել էր, որ անմիջական կապ է պահպանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ կարծում է, որ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը դա է։

Ամենից շատ դիտված