Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում, Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին. Էմանուել Մակրոն
copy image url

Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում, Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին. Էմանուել Մակրոն

Արտաքին 3 տարի առաջ - 09:49 04-08-2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին․ «Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։