Ալեն Սիմոնյանը կնոջ, եղբոր և եղբոր կնոջ հետ է մարզադաշտից հետևում ԱԱ 2022-ի ֆուտբոլային հանդիպումներին
copy image url

Ալեն Սիմոնյանը կնոջ, եղբոր և եղբոր կնոջ հետ է մարզադաշտից հետևում ԱԱ 2022-ի ֆուտբոլային հանդիպումներին

Ներքին 2 տարի առաջ - 00:43 02-12-2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որից պարզ է դառնում, որ երեկ ներկա են եղել ԱԱ 2022-ի Թունիս – Ֆրանսիա հանդիպմանը, իսկ այսօր ներկա են Կոստա Ռիկա - Գերմանիա հանդիպմանը։




Մարիամ Մարգարյանը նաև լուսանկարներ է հրապարակել , որոնցից պարզ է դառնում, որ նրանց հետ մարզադաշտից խաղին են հետևում նաև ԱԺ նախագահի եղբայրը և եղբոր կինը։ Հրապարակված լուսանկարներում նրանք իրենց մոտ պահում են ՀՀ եռագույնով և Հայաստան գրությամբ պաստառ։




Հիշեցնենք, որ ԱԺ նախագհի այցը Կատար նախ ներկայացվել էր որպես պաշտոնական, իսկ արդեն մեկնելուց հետո տարածված հաորդագրությունում այն ձևակերպված էր որպես աշխատանքային այց։

Նշվում է նաև, որ Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել Աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։ ԱԺ նախագահի գործուղման հետ կապված գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը: