«Հրազդան» մարզադաշտից գողոնը տեղափոխելիս բռնել են գողերին, որոնցից մեկը մարզադաշտի անվտանգության աշխատակիցն է․ shamshyan.com
copy image url

«Հրազդան» մարզադաշտից գողոնը տեղափոխելիս բռնել են գողերին, որոնցից մեկը մարզադաշտի անվտանգության աշխատակիցն է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:29 10-11-2023
Նոյեմբերի 3-ին «Հրազդան» մարզադաշտից գողության դեպք է բացահայտվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 00:20-ի սահմաններում պարեկները Աթենքի փողոցում նկատում են Honda մակնիշի ավտոմեքենա և ստուգման նպատակով կանգնեցնում են:

Տեղում ավտոմեքենայում հայտնաբերվում են 40 հատ պլաստմասե նստատեղեր ու պարզվում է, որ այն հափշտակել են:

Պարեկները ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Կ.-ին և Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Գաբրիել Դ.-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով Արթուր Հ.-ն հայտնել է, որ ինքը «Հրազդան» մարզադաշտի անվտանգության աշխատակից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված