Ավետիք Չալաբյանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու․ Հրապարակ
copy image url

Ավետիք Չալաբյանը՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:05 23-11-2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության վրա։

Ճշտող հարցին` այսինքն, բացառո՞ւմ եք Երեւանի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության առաջադրումը, ասաց․ «Սկզբունքայնորեն չեմ բացառում, բայց կուզեի կրկնել, որ իմ հիմնական նպատակը մեր երկրի անվտանգության ապահովումն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված