Ի՞նչ որոշում կկայացվի այսօր ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի հարցով. Հրապարակ
copy image url

Ի՞նչ որոշում կկայացվի այսօր ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի հարցով. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:10 23-11-2022
«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ վերջին օրերին իշխանական լրատվամիջոցները, բառի բուն իմաստով, տեռոր են կազմակերպել` իշխանական, մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչների կարծիքներն են հրապարակում առ այն, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները եւ սեպտեմբերի 13-ին ռազմական եւ այլ աջակցություն չի ցուցաբերել։ Զուգահեռ՝ արեւմտամետի քողի տակ ծվարած իշխանության հաճախորդներն են հայտարարություններ անում հակապուտինյան ցույցերի մասին՝ հույս ունենալով, որ այսօր Երեւանում սպասվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից կկորզեն Հայաստանի վերաբերյալ դրական որոշում։

Հիշեցնենք․ ՀԱՊԿ նիստում այսօր պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երեւանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցով։ Մինչդեռ, դատելով ռուս բարձրաստիճանների հայտարարություններից, հայկական ակնկալիքները չեն արդարանա։

«Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան»,- նիստի նախօրեին Аргументы и факты-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն Ադրբեջանի հետ հակամարտության հարցում Հայաստանին ավելի եռանդուն՝ նախեւառաջ ռազմական օգնություն տրամադրել։ Իսկ ՀԱՊԿ կանոնադրությո՞ւնն ինչ է ասում նման դեպքերի մասով. ռուսաստանցի պաշտոնյան հարկ չի համարել անդրադառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում