Գյումրիում տղամարդը բարձրացել է ծառն ու սպառնում է ինքնասպան լինել․ պահանջում է Շիրակի թեմի առաջնորդին
copy image url

Գյումրիում տղամարդը բարձրացել է ծառն ու սպառնում է ինքնասպան լինել․ պահանջում է Շիրակի թեմի առաջնորդին

Ներքին 2 տարի առաջ - 15:00 22-11-2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։

Քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։ Քաղաքացին ոչ միայն սպառնում է ինքնասպանություն գործել, այլև պահանջում է նաև, որպեսզի դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։