ԱՀ նախագահը ծննդյան 60-ամյակի առթիվ մեդալ է հանձնել Արցախի թեմի առաջնորդին
copy image url

ԱՀ նախագահը ծննդյան 60-ամյակի առթիվ մեդալ է հանձնել Արցախի թեմի առաջնորդին

Ներքին 3 տարի առաջ - 19:21 21-03-2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին Անվտանգության խորհրդի անդամների և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որին նա արժանացել է hոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և անձնվեր ծառայության համար:

Ամենից շատ դիտված