Պարույր Հայրիկյանի դուստրն ամուսնանում է
copy image url

Պարույր Հայրիկյանի դուստրն ամուսնանում է

Ներքին 2 տարի առաջ - 16:13 21-11-2022
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դուստրն ամուսնանում է։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Հայրիկյանը նշել է, որ մեկ շաբաթից իր՝ Կոլումբիայի համալսարանն ավարտած, գիտությունների դոկտոր դստեր՝ Ազատուհի Հայրիկյանի հարսանիքն է, այն տեղի է ունենալու փեսայի քաղաքում՝ Հռոմում։

«Մէկ շաբաթից Տիրոջ կամքով տեղի կունենայ այս աշխարհում իր առաջին աւրերը սիբիրեան տարածքներում սկսած բայց Քոլումբիայի համալսարանն աւարտած ու հիմա գիտութիւնների դոկտոր դստրիկիս Ազատուհի Հայրիկեանի հարսանիքը։ Աստուած բոլոր հայրերին այսպիսի երջանկութեան արժանացնի․․․

Այսպիսով՝ ծնուել է Ռուսաստանում, Հայաստանում եղել 1 տարեկանում, ինձ հետ ԽՍՀՄ-ից արտաքսուել է եւ մեծացել է ԱՄՆ-ում, գիտնական դարձել Գերմանիայում, աշխատում է Փարիզում, ամուսնանալու է մեր փեսայի քաղաք Հռոմում։ Որպէս գիտնական հեռակայ եւ անմիջական աշխատում է հայ գիտնականների հետ․ 44-աւրեայի աւրերին Հայաստանում էր․․․ Դիմագրքային իմ էջի լուսանկարում ինքն է ձեռքերիս վրայ․․․»,- գրել է ԱԻՄ ղեկավարը։

Ամենից շատ դիտված