Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շուտով ամուսնանալու է։
Նրա ընտրյալը, պարզվում է, իր նախկին խոսնակ Արմինե Մուրադյանն է։ Մուրադյանը Պապիկյանի խոսնակն էր, երբ վերջինս Տարածքային կառավարման և զարգացման նախարարն էր։
Սուրեն Պապիկյանի պաշտոնաթողությունից հետո Արմինե Մուրադյանը ևս լքեց խոսնակի պաշտոնը և կարճ ժամանակ անց դարձավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն:
Որպես խոսնակ Մուրադյանը աչքի ընկավ հատկապես այն ժամանակ, երբ ամեն կերպ փորձում էր թաքցնել Պապիկյանի դատվածության փաստը։ Նա հերքել էր մամուլի այդ լուրը, որը ժամեր հետո հաստատել էր Պապիկյանը։