«Փյունիկը» վստահորեն հաղթեց «Նոային»
copy image url

«Փյունիկը» վստահորեն հաղթեց «Նոային»

Սպորտ 2 տարի առաջ - 22:15 29-08-2022
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։

Տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Նոային»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզաաշտում կայացած խաղում տանտերերը հաղթեցին խոշոր՝ 3։0 հաշվով։

Առաջին խաղակեսում Անդրե Մենսալաոյի գոլի շնորհիվ «Փյունիկն» առաջ է անցել հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսում Միխայիլ Կովալենկոն և Յուսուֆ Օտուբանջոն մեծացրել են առավելությունը՝ վստահ հաղթանակ պարգևելով իրենց թիմին։

«Փյունիկը» 4 խաղից հետո ակտիվում ունի 6 միավոր, իսկ «Նոան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Ամենից շատ դիտված