Ո՞վ կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը․ սպասվող որոշմանն ընդառաջ
copy image url

Ո՞վ կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը․ սպասվող որոշմանն ընդառաջ

Սպորտ 2 տարի առաջ - 19:30 18-11-2022
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնվում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ակտիվ որոնումների փուլում և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը». այս տեքստը ՀՖՖ-ն 2 անգամ ուղարկեց ռուսական մամուլ, երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների թվում շոշափվեցին ռուս մարզիչներ Վալերի Կարպինի և Լեոնիդ Սլուցկիի անունները։

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Ռոման Բերեզովսկին է։ Ազգային ընտրանու առաջիկա գլխավոր մարզչի հարցը իսկական գլխացավանք է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար։

Իսպանական մոդելի տապալումից և կապառոսյան մղձավանջից հետո ՀՖՖ-ն, կարծես թե, փակել է Իսպանիայից մի քանի թոշակառու Հայաստան բերելու դուռը, քանի որ նրանց հետ խայտառակվելու վտանգի տակ է հայտնվելու նաև ֆեդերացիան։ Ուստի ֆեդերացիան հայացքն ուղղել է դեպի Ռուսաստան․․․

Այժմ ՀՖՖ-ում սկաուտները լուռ են։ Նրանք, բնականաբար, ամեն ինչ համաձայնեցնում են ղեկավարության հետ։ Ֆեդերացիայի ղեկավարները մշտապես խոսել և խոսում են ազգային հավաքականի անկախությունից․ թե կազմը պետք է որոշի մարզիչը, այս կամ այն ֆուտբոլիստը պետք է հրավիրվի, թե ոչ․․․ այս ամենն ուղղակի հեքիաթ է։ ՀՖՖ-ի ղեկավարները մշտապես ուղիղ ազդեցություն ունեն կազմի ընտրության և ազգային հավաքականի հետ կապված յուրաքանչյուր մանրուքի վրա։ Ուղղակի, քանի որ նրանք մշտապես ջանում են «ջրից չոր դուրս գալ», ուստի չեն երկմտում «կուժը գլխավոր մարզչի գլխին կոտրելիս»։ Ռոման Բերեզովսկին այս ամենը քաջ գիտակցելով է համաձայնել այս ընկերական խաղերում գլխավորել ընտրանին։ Հայաստանի հավաքականն այն վիճակում է, որ գլխավոր մարզիչը պայմանագիրը ստորագրելու հաջորդ իսկ պահից պետք է մտածի իր հրաժարականի մասին․․․

Տեղեկություն կար, որ ՀՖՖ-ն ցանկանում է մարզչական ղեկը վստահել Ռաֆայել Նազարյանին, ով գլխավորում է ԲԿՄԱ-ն։ Այնուհետև ֆեդերացիան մտափոխվել է և հակվել Բերեզովսկիի տարբերակին։

Հարկ է ընդգծել, որ ՀՖՖ-ն այստեղ էլ արեց այն, ինչ ցանկանում է․ որոշեց կազմը, մի քանի հրավերներ ուղարկեց արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա նոր միայն հայտարարեց Բերեզովսկիի նշանակման մասին։

Ի՞նչ է ստացվում․ եթե ազգային հավաքականը լավ է հանդես գալիս Ալբանիայի դեմ խաղում, նվազագույնը չի պարտվում խոշոր հաշվով, ՀՖՖ-ն դարձյալ առաջարկում է Բերեզովսկիի տարբերակը և գործկոմն այն անցկացնում է միաձայն։ Իրականում ձևականություն է նաև այն, թե ինչպես է քվեարկում գործկոմը։ Այդտեղ նույնպես իջեցված որոշումներն ընդունվում են առանց առարկությունների կամ նույնիսկ քննարկումների։

Ռոման Բերեզովսկին լավ մասնագետ է, ֆուտբոլային հանրության սիրելի անձանցից մեկը։ Սակայն այդ ամենը բավարար չեն, որպեսզի նա մշտական գլխավորի Հայաստանի հավաքականը։ Ազգային թիմին անհրաժեշտ է բարձրակարգ մասնագետ։ Առաջադեմ մարզիչների կողմից մերժված ՀՖՖ-ն ստիպված իջեցնում է նշաձողը․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին