Oragir.News-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, շինարարական աղբը շենքից դուրս է նետվում։ Մեզ ահազանգած քաղաքացին նաև տեսանկարահանել էր, թե ինչպես են աղբը կոնսերվատորիայի տարածքից դուրս նետում։
Oragir.News-ը կապ հաստատեց կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օլյա Նուրիջանյանի հետ և խնդրեց հայտնել, թե որ շինարարական ընկերությունն է իրականացնում վերանորոգման աշխատանքները։
Մեր հարցին ի պատասխան՝ առաջարկեցին հարցում ուղարկել։ Առնվազն նման պատասխանը տարակուսանք է առաջացնում, քանի որ հարցում առհասարակ պահանջում են այնպիսի հարցերի պարագայում, երբ տեղեկատվությունը ճշտելը և՛ լրացուցիչ ժամանակ, և՛ աշխատանք է պահանջում։ Այս դեպքում մեզ միայն հետաքրքրում էր ընկերության անունը, որը թերևս լրացուցիչ ու բովանդակային աշխատանք չի պահանջում։
Մանրամասն՝ տեսանյութում։