Օրերս մեր թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես աղանդավորական շարժման հետեւորդներից մեկը Հյուսիսային պողոտայում բարձրախոսով քարոզ էր իրականացնում։
Երիտասարդը, ով որեւէ կրոնական կազմակերպության ակտիվ հետեւորդ է, օրվա ամենապիկ ժամին՝ երեկոյան, իր հավատքի գաղափարներն էր տարածում, անցնող-դարձողների ուշադրությունը գրավում։
Ուշագրավ է, որ տարածքում ոստիկաններ կային, ովքեր շատ անտարբեր եւ հանգիստ շրջում էին։ Եթե կրոնական կազմակերպության հետեւորդի փոխարեն լիներ որեւէ ընդդիմադիր ակտիվիստ, վաղուց շղթայել եւ վարչական բերման էին ենթարկել։
Բայց, քանի որ մեզանում կրոնի եւ հավատքի ազատությունը հեղափոխությունից հետո մեծ արմատներ է գցել, իսկ Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության դերը շրիշակի մակարդակի իջեցվել, հետեւաբար կարելի է աջակցել այլ հավատքների տարածմանը եւ քարոզչությանը պետական մակարդակով։